Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է
Իրավունք
19:37 09/05/2025
Հայաստան

Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է

Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Լիլիթ Աղեկյանին տերորիստները կալանավորեցին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ հայտնել է, որ երեկ երեկոյան ձերբակալվել է գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանը։ 

«Պատասխան եք տալու, վրես գործ են կարել»,- ոստիկանությունից դուրս գալով՝ ասաց Լ. Աղեկյանը։

Լիլիթ Աղեկյանը Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է քաղաքապետարանի լրատվական բաժնի պետի պաշտոնը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է